211652_close_icon

Ընտրությունների արդյունքները առաջացրել են իշխանությունների զայրույթը․ «Փաստ»

views-count1574 դիտում article-date 10:14 03-10-2019
«Փաստ» թերթը գրում է. «Այն փաստը, որ մարզային օղակներում այսօր իշխանությունները լուրջ խնդիրներ ունեն, արդեն նույնիսկ իշխանությունների համար նորություն չէ. ասվածի վառ օրինակը կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն էին, որոնց ժամանակ իշխանության թիրախում հայտնված որոշ համայնքապետներ, որոնք հեռացվել էին աշխատանքից, վերընտրվել են իրենց պաշտոնում, ինչն առաջացրել է իշխանությունների զայրույթը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս մասին բարձրաձայնում և իրենց դժգոհությունն են հայտնում անգամ տարածքային կառավարման և զարգացման նախարարության փորձառու որոշ մասնագետներ՝ նշելով, թե այս ամենը փորձանք է դառնալու ողջ նախարարության գլխին։ Առավել ևս, որ իշխանությունները հետևողականորեն շարունակում են միջամտել ՏԻՄ ընտրովի մարմինների գործերին՝ վիրահատական միջամտություններով փորձելով ազատվել «անցանկալիներից ու անհնազանդներից»՝ միևնույն ժամանակ դա որակելով որպես բնական գործընթաց։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ մի կողմից՝ իշխանությունները ռեսուրս չունեն իրենց թեկնածուին առաջադրելու, մյուս կողմից՝ «զտված» շատ համայնքապետներ վերընտրվում են»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր