211652_close_icon
views-count469 դիտում article-date 11:38 02-10-2019

ԱԺ-ն ընդունեց խմբակցությունների փորձագետների թիվն ավելացնելու նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ավելացնել խմբակցությունների փորձագետների թիվը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աբովյանն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց հոկտեմբերի 1-ի նիստում 81 կողմ,4 դեմ և 23 ձեռնպահ ձայներով: Աբովյանը նշել էր, որ առկա կարգավորման համաձայն՝ եթե խմբակցության անդամները 14-ից ավելի են, ապա փորձագետների թիվը 4 է, նա առաջարկել էր խմբակցություններում ավելացնել ևս 1-ական փորձագետի հաստիք: Պատգամավորը հիմնավորել էր՝ այնպիսի իրավիճակում են, որ օրենսդրական նախաձեռնությունները բացի նրանից, որ շատ են, նաև որակապես տարբերվում են նախկիններից: Աբովյանը շեշտել էր, որ փորձագետները ֆիզիկապես չեն հասցնում այդ ծավալի օրենքների շուրջ աշխատել:

Նմանատիպ նյութեր