211652_close_icon
views-count1446 դիտում article-date 10:38 02-10-2019

Երևանի ավագանու առաջիկա նիստում կոչումներ կշնորհվեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի հերթական նիստը կկայանա հոկտեմբերի 8-ին: Մեզ հայտնի դարձավ, որ ավագանու նիստի օրակարգում ներառված է 7 հարց, որոնցից երկուսը Երվանդ Քրիստափորի Մանարյանին և Միխայիլ Բորիսի Պիոտրովսկուն «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին հարցերն են: Բացի այս, կքննարկվի նաև Երևանում Դիանա Աբգարի անվամբ զբոսայգի անվանակոչելու մասին հարցը: Օրակարգում են Երևանի սեփականություն համարվող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու և գույքը նվիրելու մասին հարցերը: Թե ինչ գույքի մասին է խոսքը, պարզ կդառնա նիստին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր