211652_close_icon
views-count11521 դիտում article-date 09:11 02-10-2019

Արման Սարգսյանի նշանակումից ոստիկանությունում գոհ են. այս մասին տեղեկացվել է Փաշինյանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ոստիկանապետի պաշտոնից Վալերի Օսիպյանի ազատվելուց հետո սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար: Այդ օրերին շատերի ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ թե՛ ոստիկանապետի, թե՛ ԱԱԾ պետի պաշտոնում նշանակվեցին պաշտոնակատարներ: Ըստ այդմ, խոսակցություններ կային, որ նրանք ժամանակավոր են նաև բառիս բուն իմաստով: Սակայն կոնկրետ ոստիկանապետի առումով «Փաստ» թերթը ուշագրավ տեղեկություններ է ստացել: Ըստ այդմ, համակարգում ոգևորությամբ է ընդունվել Արման Սարգսյանի նշանակումը: Ավելին, մեծամասնության համոզմամբ, նրա նշանակումը այդ պաշտոնում արդեն ոչ թե պաշտոնակատարի, այլ ոստիկանապետի կարգավիճակում կլինի լավագույն որոշումը: Կառավարության մեր աղբյուրները պնդում են, որ այդ տրամադրությունների մասին տեղեկացվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր