Արմավիրի մարզի Շահումյան համայնքի ղեկավարը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ անակնկալ այցելել է իր համայնքում բնակվող 90-ն անց բոլոր տարեցներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ Արմավիրի մարզի Շահումյան համայնքի ղեկավար Հարություն Նավասարդյանն իր աշխատակազմի հետ այցելել է Շահումյան համայնքում հաշվառված և բնակվող 90-ն անց բոլոր տարեցներին:
Նրանք առողջ էին, շատ ուրախ և, ամենակարևորը՝ հոգատարությամբ շրջապատված:
Օրվա առթիվ տարեցները համայնքապետարանի կողմից արժանացել են դրամական պարգևների, իսկ համայնքապետն ու ի աշխատակազմի անդամները՝ նրանց օրհնությանն ու բարեմաղթանքներին:
Առողջություն և երկարակեցություն մեր տարեցներին։