211652_close_icon

Ղազախստանի նախագահը Տիգրան Սարգսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

views-count1571 դիտում article-date 23:14 01-10-2019
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով: Այս մասին տեղեկացանք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի «Ֆեյսբուք»-ի էջից: Բարեկամության շքանշանը Ղազախստանի Հանրապետության պետական պարգև է: Այդ շքանշանով պարգևատրվում են հասարակության մեջ փոխադարձ համաձայնության պահպանման, խաղաղության, ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ներդրում ունեցած քաղաքացիները:

Նմանատիպ նյութեր