Պուտինը Էդվարդ Նալբանդյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օգոստոսի 26-ի հրամանագրով` Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պարգևատրվել է «Բարեկամության» շքանշանով:
Նույն պարգևով են պարգևատրվել նաև Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի նախագահը, Լաոսի ժողովրդավարական դեմոկրատական հանրապետության Ազգային ժողովի նախագահը, այլք: