1225 դիտում
20:12 30-09-2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Էներգետիկայի նախարարին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է հայ-իրանական հարաբերությունների զարգացումը ի շահ երկու երկրների:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, որպես Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ՝ Մհեր Գրիգորյանն ու Ռեզա Արդաքանիանը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի տասնվեցերորդ նիստի մասին փոխըմբռնման հուշագրում նշված կետերի կատարման ընթացքը: Այնուհետև զրուցակիցները, երկուստեք կարևորելով էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի համագործակցությունը, հույս են հայտնել, որ այն ավելի կընդլայնվի:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին:
Նմանատիպ նյութեր
1638 դիտում
15:50 22-04-2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ Մաքսային համագործակցության հարցերով նախարարին
1309 դիտում
19:34 26-11-2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ առողջապահության նախարարին
1038 դիտում
10:48 27-11-2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ առողջապահության նախարարին
Այս բաժնից
562 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
1003 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
871 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը