211652_close_icon
views-count92371 դիտում article-date 19:44 30-09-2019

Նոր մանրամասներ՝ երեկ ԿԱՎԶ մակնիշի ավտոբուսի և հրանոթի բախումից. պարզվել է մահացածի և 14 վիրավորների ինքնությունը. մինչ այդ էլ, հիվանդանոց էին տեղափոխվել ՀՀ ՊՆ 2 ծառայողներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ԿԱՎԶ 3270 մակնիշի 35 ՏN 646 համարանիշի ավտոբուսը վարել է Արագածավան գյուղի բնակիչ՝ 61-ամյա Հակոբ Հակոբյանը։ ԿԱՎԶ-ն բախվել էր ԿԱՄԱԶ մակնիշի 625 AF 61 համարանիշի բեռնատարի հետնամասին կցորդված հրանոթին։ Վթարի հետևանքով ԿԱՎԶ-ի վարորդ Հ. Հակոբյանը տեղում մահացել էր, իսկ ուղևորներ՝ Արագածավան գյուղի բնակիչներ՝ 29-ամյա Արայիկ Հարությունյանը, 62-ամյա Սաթենիկ Ալեքսանյանը, 65-ամյա Սուսաննա Վիրաբյանը, 18-ամյա Քրիստինե Եղոյանը, 23-ամյա Մանյա Մովսիսյանը, 30-ամյա Ռուզաննա Առաքելյանը, 54-ամյա Հարություն Հովհաննիսյանը, 16-ամյա Արման Հարությունյանը, Շիրակի մարզի բնակիչ, 62-ամյա Մարգարիտա Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Իսկ Արագածավան գյուղի բնակիչներ՝ 39-ամյա Կարինե Պետրոսյանը, 35-ամյա Արաքսի Մագոյանը, 46-ամյա Սիլվա Խաչատրյանը, Երևան քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Գայանե Ավագյանը, Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ՝ 56-ամյա Զոզան Միրզոյանը, 16-ամյա Սուրեն Մարկոսյանը, ում բնակության վայրը պարզվում է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ հատկապես կարևոր գործերով քննիչ Մարտիրոսյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ավտոտեխնիկական։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նույն՝ 10-րդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մինչ այս խոշոր ու ողբերգական ավտովթարը մեկ այլ ավտովթարի փաստով։ Նույն օրը, ժամը 19։15-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Արման Տ-ն՝ «ձախ սրունքի վերին 3-ի առաջնային մակերեսի քերծվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ, և 28-ամյա Դավիթ Մ-ն՝ «զույգ սրունքների քերծվածքներ, փափուկ հյուսվածքծների սալջարդ» ախտորոշմամբ։ Հիվանդանոց մեկնած քննչական բաժնի քննիչին վերջիններս հայտնել են, որ իրենք ծառայում են ՀՀ Պն N զորամասում և նշված վնասվածքները ստացել են Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին զինվորական ավտոմեքենաների շարասյունով երթևեկելիս տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նշված ճանապարհին բախվել են զինվորական ավտոմեքենաների շարասյունով երթևեկող Գյումրիի բնակիչ՝ 58-ամյա Հովհաննես Համբարյանի վարած ԿԱՄԱԶ մակնիշի 753 ՏԼ 45 համարանիշի, Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Մանվել Մարգարյանի վարած ԶԻԼ-130 մակնիշի 32 ՍՍ 875 համարանիշի, Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղի բնակիչ՝ 54-ամյա Էդիկ Ավետիսյանի վարած ԿԱՄԱԶ մակնիշի 625 AF 61 համարանիշի, Գյումրիի բնակիչ՝ 35-ամյա Խաչատուր Համբարյանի վարած ԿԱՄԱԶ մակնիշի 548 ՏԼ 45 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Դ. Մանուկյանն ու Ա. Տոնոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/29/1136471/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում ԿԱՎԶ մակնիշի ավտոբուսը Արմավիր - Արտենի ավտոճանապարհի Արտենի գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում մխրճվել էր ԿԱՄԱԶ մակնիշի բեռնատարին կցված հրանոթի մեջ: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 14 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել էին Թալինի և Արմավիրի բժշկական կենտրոններ, որոնցից մի մասին էլ տեղափոխել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության և Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը: Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորներին հիվանդանոց էր ուղեկցել Հ. Գալստյանը: Դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի վայր էր ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը՝ բաժի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությմամբ, սակայն քննությունը պետք է վարեր ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժինը: Դեպքի վայրում էին գտնվել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արմավիրի մարզային ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր