2025 դիտում
22:38 30-09-2019
Ռազմավարական զորավարժությանը Երևանը զորահավաքի աննախադեպ ցուցանիշ է գրանցել
Սեպտեմբերի 24-ից ՀՀ տարածքում մեկնարկած «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժությանը Երևանը լիարժեք մասնակցություն է ունեցել՝ գրանցելով զորահավաքի աննախադեպ ցուցանիշ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել քաղաքային կառույցներին՝ կազմակերպական աշխատանքներին աջակցելու, ինչպես նաև քաղաքացիներին՝ ակտիվ մասնակցության համար:
***
Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետին կցված ծառայողական ներկայացուցչական դասի մեքենան չի օգտագործվում, դրա ապրանքային արժեքը պահպանելու նկատառումով, քաղաքապետի հանձնարարությամբ այն կհանվի աճուրդի:
***
Երևանի 2019թ. բյուջեով նախատեսված միջոցներով քաղաքապետարանի կարիքների համար հայտարարվել է 1083 գնման ընթացակարգ: Զեկուցվել է, որ ամփոփվել են 1010 գնման ընթացակարգերը, որոնց արդյունքում ընդհանուր առմամբ կնքվել են 15 մլրդ 579 մլն դրամի պայմանագրեր. տնտեսումը կազմել է 3 մլրդ 889 մլն դրամ:
***
Համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ մայրաքաղաքում մեկնարկած ստվարաթղթի հավաքման գործընթացը դրական արդյունք է տվել: Ծրագիրն այժմ իրականացվում է Դավթաշենում և Աջափնյակում: Այն կշարունակվի նաև վարչական մյուս շրջաններում: Քաղաքապետ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է համագործակցել խանութների և սպասարկման օբյեկտների հետ, որպեսզի գործընթացը լինի կանոնակարգված:
***
Քաղաքապետին զեկուցվել է, որ 2019-2020թթ. ուսումնական տարվան ընդառաջ երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով հայտարարված միամսյակի ընթացքում սաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներ չեն գրանցվել:
Նմանատիպ նյութեր
1429 դիտում
17:03 05-04-2015
ԱՄՆ-ում վերջին 6 տարիներին նավթի արդյունահանման ծավալները ռեկորդային ցուցանիշ են գրանցել
4799 դիտում
20:36 02-03-2017
Ռոնալդուն ֆենոմենալ ցուցանիշ է գրանցել
3534 դիտում
16:03 01-11-2018
ՊԵԿ-ը հավաքագրումներում ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Այս բաժնից
757 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
646 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
844 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am