211652_close_icon
views-count1176 դիտում article-date 21:53 30-09-2019

ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորել է Հայաստանում հրեական համայնքին նոր տարվա՝ Ռոշ Հաշանա կապակցությամբ

Հայաստանում հրեական համայնքի սիրելի´ ներկայացուցիչներ, Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանա կապակցությամբ։ Ցանկանում եմ, որ նոր տարին հրեա ժողովրդի համար լինի երջանկության, բարօրության, ձեռքբերումների և խաղաղության տարի: Ձեր համայնքին մաղթում եմ երջանիկ և բեղմնավոր տարի մեր երկրում, որը երաշխավորում է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: Որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան մշտապես պատրաստ եմ հասնել հրեական համայնքի ցանկացած ներկայացուցչի իրավունքների լիարժեք ապահովմանը՝ իբրև մեր երկրում հանրային կյանքին մասնակցություն ունեցող լիարժեք քաղաքացիներ: Թող պահպանվի հայ և հրեա ժողովուրդների ամուր ու դարավոր կապը: [b]ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան [/b]

Նմանատիպ նյութեր