211652_close_icon
views-count6802 դիտում article-date 18:51 30-09-2019

Անհաջող փոխանցում պարսատիկով. «Հրազդան» ՔԿՀ-ի տանիքի վրա արգելված փաթեթ են նետել

Սեպտեմբերի 30-ին՝ առավոտյան 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատուն ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում հիմնարկի տանիքի վրա նկատել է կասկածելի փաթեթ, որի միջից հայտնաբերվել է թմրամիջոց հանդիսացող, սուբուտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ 1 ամբողջական դեղահաբ: Ըստ նախնական վարկածի՝ փաթեթը տանիքի վրա հայտնվել է պարսատիկի միջոցով: Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր