Քաղաքացին արգելված իրերի փաթեթ է նետել «Հրազդան» ՔԿՀ-ի դիտաշտարակների միջնամաս և դիմել փախուստի
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել փաթեթի արտանետում, ինչից հետո արտանետում կատարող քաղաքացին, նկատելով ծառայություն իրականացնող աշխատակցին, դիմել է փախուստի:
Ինչպես հայտնուն են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, զննությամբ փաթեթի մեջ հայտնաբերվել են 6 բջջային հեռախոս, 3 USB լար, 1 ականջակալ և լիցքավորման սարքի 1 վերջնամաս:
Կատարվում է հետաքննություն: