Ռոբերտ Քոչարյանը բժշկական կենտրոնից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժզննումն անցնելուց հետո տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին «[url=https://armenpress.am/arm/news/989943.html]Արմենպրես[/url]»-ին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 30-ի առավոտյան տեղափոխվել էր բժշկական հաստատություն բուժզննման համար: