211652_close_icon
views-count1098 դիտում article-date 15:50 30-09-2019

Սևաբերդցին զինամթերք է հանձնել ոստիկանություն

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 28-ին, ժամը 09.50-ին, Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է նռնակի պայթուցիչ, նռնակի ձգան և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 107 փամփուշտ ու հայտնել, որ նշվածը պատկանել է եղբորը (մահացել է 1994 թ.), ով իր հետ բերել էր 1994 թ. ԼՂՀ պաշտպանական մարտերի ժամանակ և պահել իրենց տան տանիքում: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր