211652_close_icon

Ներկայացել են ոստիկանություն և զենք-զինամթերք հանձնել

views-count856 դիտում article-date 13:00 10-06-2015
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1964 թ. ծնված Էռնեստ Ս.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի ձեռքի նռնակ` պայթուցիչով, 5.45 մմ տրամաչափի 70 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի գնդացիրի 42 փամփուշտ` շղթայով, և տարբեր տրամաչափի 4 կրակոց: *** Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1990 թ. ծնված Վահան Պ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի 17 և 5.45 մմ տրամաչափի 10 փամփուշտ, 1 ծխագլանակ, «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, նռնակի պայթուցիչ և ինքնաձիգի պահունակ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր