Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
Սեպտեմբերի 29-30-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում վատառողջ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Հարթագյուղ գյուղում և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին:
Դեպքի վայր ժամանած փրկարարները վատառողջ քաղաքացիներին բնակարաններից իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: