211652_close_icon
views-count64379 դիտում article-date 11:18 30-09-2019

Արտակարգ դեպք Երևանում. 49–ամյա տղամարդը, ով դանակահարված տեղափոխվել էր հիվանդանոց, գիտակցության չգալով՝ մահացել է. ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաղքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցի 19 շենքի մոտ դանակահարված քաղաքացի կա: Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, նույն ոստիկանությունում Միաքայելյանի անվան վիրաբուժական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ «ձախ վերանրակային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ռուբինյանց փողոցի բնակիչ, 49-ամյա Սանասար Մ.-ն: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը պարզել են, որ Սանասար Մ.-ին նշված մարմնական վնասվածքը պատճառել է նույն փողոցի բնակիչ, 30-ամյա Արման Թ.-ն, ով տաք հետքերով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողների կողմից հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Քննիչի որոշմամբ Արման Թ.-ն ձերբակալվել է, իսկ ժամը 04:30-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանություն հայտնել են, որ Սանասար Մ.-ն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր