211652_close_icon
views-count69413 դիտում article-date 11:41 15-07-2019

Արտակարգ դեպք Երևանում, հիվանդանոց տեղափոխված դանակահարված 33-ամյա երիտասարդը, գիտակցության չգալով, մահացել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հարուցվել է քրեական գործ։ Նշված քրգործը հարուցվել է այսօր՝ հուլիսի 15-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացված ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցից հայտնել են, որ «կրծքավանդակի մասում՝ դանակահարված» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտցի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ՝ 33-ամյա Արման Մեհրաբյանն է։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր, ժամը 05։00-ի սահմաններում Ա. Մեհրաբյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում,են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղզությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր