Հայ մասնագետները Սիրիայում ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները
Սիրիայում հայկական մարդասիրական խումբը հանդիպել է Սիրիայում ՄԱԿ-ի ականային գործողությունների կենտրոնի ներկայացուցիչների հետ:
Հայ մասնագետները ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները: Ականազերծողները 112 հազար քառակուսի մետր տարածք են մաքրել, որից 90 հազար քառակուսի մետրը պատկանում է 2 մաքրված ականադաշտի:
Հավաստագրերն ու քարտեզները պաշտոնապես հանձնվել են Հալեպի նահանգային իշխանություններին: Այժմ ականազերծողներն աշխատանքներ են իրականացնում 3-րդ ականադաշտում:
Բացի դրանից հայ բժիշկները բժշկական ծառայություններ են մատուցում 5 հիվանդանոցներում:
Հայ մասնագետները ծրագրում են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման սեմինարներ և առաջին բուժօգնության դասընթացներ անցկացնել Հալեպի բնակչության համար, հայտնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժինը: