211652_close_icon
views-count989 դիտում article-date 11:13 20-10-2022

Լեհ մասնագետները ներկայացրել են գնումների գործընթացում հակամրցակցային համաձայնությունների բացահայտման իրենց փորձը

Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի հետ համագործակցության շրջանակում Հայաստան ժամանած մասնագետները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրենց գործընկերներին ներկայացրել են գնումների գործընթացում հակամրցակցային համաձայնությունների բացահայտման լեհական փորձը:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտնում է, որ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշել է, որ Լեհաստանի մրցակցային մարմնի հետ ձևավորվել են ջերմ փոխհարաբերություններ թե՛ մասնագիտական, թե՛ անձնական մակարդակում՝ բարձր գնահատելով համատեղ ծրագրերի արդյունավետությունը: ՄՊՀ նախագահն առանձնահատուկ շեշտել է իր լեհ գործընկերոջ՝ Թոմաշ Խրուստնիի անձնական ներդրումը համագործակցության հաջող ընթացքի ապահովման գործում:

Առաջիկա երկու օրերի ընթացքում լեհ պատվիրակները դասընթացներ կանցկացնեն նաև հակամրցակցային համաձայնությունների բացահայտման, մրցակցության պաշտպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործիքակազմի կիրառման թեմաներով:

Նմանատիպ նյութեր