211652_close_icon
views-count163899 դիտում article-date 14:58 29-09-2019

Արտակարգ դեպք Երևանում. «Տեցի կռուգ»-ում՝ ավտոպահեստամասերի շուկայի մոտ, զենքի նմանվող առարկայով ծեծի են ենթարկել 30–ամյա տղամարդու, ով տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի գագաթային, ծոծրակային շրջանի պատռած սալջարդ վերքեր, աջ թիկնային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ստեփանյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Նոր Խարբերդ այգեգործական ընկերության 2-րդ փողոցի բնակիչ, 30-ամյա Արտակ Տ.-ն է, ով նույն օրը ժամը 04:30-ի սահմաններում Արին-Բերդի փողոցի թիվ 6 հասցեի մոտ 2 անհայտ անձանց հետ վիճաբանել է, որի ժամանակ այդ անձանցից մեկը իր մոտ եղած զենքի նմանվող առարկայով հարվածել է Արտակ Տ.-ի գլխին, իսկ հետո երկուսով ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքաին ոստիկանության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ վիճաբանողներից մեկը եղել է Նոր Արեշի 29-րդ փողոցի բնակիչ, 34-ամյա Արթուևր Ջ.-ն: Քրեական հետախույզների անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Արթուր Ջ.-ն ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին, կատարվածի մասին բացատրություն տվել, այնուհետև ներկայացրել օդաճնշիչ ատրճանակը, որից հետո բաց է թողնվել: Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Արթուր Ջ.-ի ընկերոջ ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ուեցել ժողովրդին հայտնի՝ «Տեցի կռուգ»-ում՝ ավտոպահեստամասերի շուկայի մոտ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր