Փրկարարները վատառողջ քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն
Սեպտեմբերի 28-29-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում վատառողջ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Կարենիս գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները վատառողջ քաղաքացիներին բնակարաններից իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: