Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել վատառողջ քաղաքացիներին
Հոկտեմբերի 17-ին, ժամը 13:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 6/2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 13:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: