Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել վատառողջ քաղաքացիներին
Օգոստոսի 7-ին, ժամը 13:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրունզե փողոցի թիվ 4/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից 4-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1947 թ. ծնված Ե. Պ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Օգոստոսի 7-ին, ժամը 12:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ն. Տիգրանյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն ընկել է, չի կարողանում մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարնեը բացել են բնակարանի դուռը. ներսում՝ հյուրասենյակի հատակին ընկած է եղել 1947 թ. ծնված Հ. Կ.-ը, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: