211652_close_icon
views-count70718 դիտում article-date 10:30 29-09-2019

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. 52–ամյա վարորդը УАЗ-ով մոտ 250 մետր գլորվելով՝ հայտնվել է անդունդում. մահացածին ու վիրավորին դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները՝ օգտագործելով հատուկ ճոպաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Աղավնաձոր գյուղի բնակիչ, 52-ամյա Արծրուն Հ.-ն իր վարած УАЗ մակնիշի 18 ՏԼ 177 համարանիշի ավտոմեքենայով Աղավնաձոր գյուղի «Թափ» կոչվող տարածքում դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250մ գլորվել ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արծրուն Հ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր, վարորդի համագյուղացի, 51-ամյա Անդրանիկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձոր բժշկական կենտրոն: Մահացածին և վիրավորին ձորից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության փրկարարները, որոնց աշխատանքները տեղում ղեկավարել է մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Հարություն Մարգարյանը: Դեպքի վայր են ժամանել ճանապահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարներին օգնում էին նաև քաղաքացիները, իսկ վայրը, որտեղից դուրս են բերել մահացածին և վիրավորին, բավականին դժվարանցանելի է եղել և մարդիկ օգտագործել են հատուկ ճոպաններ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր