34732 դիտում
20:52 13-09-2022
Ողբերգական ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. 64–ամյա վարորդը 06–ով մոտ 150 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում. նրա դին ձորից դուրս են բերել փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:20–ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 64-ամյա Զորիկ Բաբայանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Աղավնաձոր գյուղից դեպի «Նամազալի» կոչվող հանդամաս գնացող դաշտամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և մոտ 150 մետր գլորվել ձորը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Զ. Բաբայանը տեղում մահացել է:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Մահացածին ձորից դուրս են բերել փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները և մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի դիատարին:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա. Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան պետք է տեղափոխվի ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+