211652_close_icon
views-count5255 դիտում article-date 22:32 28-09-2019

Վրաստանի քաղաքացին հետախուզվում էր գողության մեղադրանքով

Սեպտեմբերի 27-ին, ժամը 15.20-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի Հանրապետության 42-ամյա քաղաքացի, որը 2013 թվականից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Սվերդլովսկի մարզի Եկատերինբուրգ քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գողության մեղադրանքով: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր