211652_close_icon
views-count40969 դիտում article-date 11:25 28-09-2019

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են Toyota Land Cruiser-ն ու УАЗ-ը․ վերջինը կողաշրջվել է․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, սեպտեմբերի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Վարդենիս քաղաքի բնակիչներ՝ 52-ամյա Սամվել Մինասյանի վարած УАЗ մակնիշի 585 AR 61 համարանիշի և 24-ամյա Ռազմիկ Բադեյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 998 AR 61 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ռ․ Բադեյանը տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, իսկ УАЗ-ի ուղևորներ՝ Վարդենիս քաղաքի բնակիչներ՝ 61-ամյա Քնարիկ Մինասյանն ու 43-ամյա Լաուրա Ասատրյանը տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ներսես Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը կողաշրջվել է։ Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր