211652_close_icon
views-count1577 դիտում article-date 09:12 28-09-2019

Հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները փայլուն չեն․ «168 Ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է. «Պաշտոնական տվյալներով այս տարվա առաջին յոթ ամիսներին Հայաստանից ԱՄՆ է արտահանվել ընդամենը 30,5 մլն դոլարի ապ­րանք։ Այն 14,3 տոկոսով պակաս է նախորդ տարվանից։ Ու դա այն դեպքում, երբ անցած տարվա առաջին կեսն այնքան էլ նպաստավոր չէր արտաքին շուկաներ հայկական ապրանքների մատակարարումների համար՝ կապված ներքաղաքական բուռն գործընթացների ու դրան հա­ջորդող շրջանի անկայունության հետ։ Թեև այս տարի իրավիճակն անհամեմատ հանգիստ է, այնու­հանդերձ, ինչպես ցույց են տալիս վիճակագրական ցուցանիշները, արտահանումը Միացյալ Նահանգ­ներ բավական էական անկում է ար­ձանագրել։ Ի տարբերություն արտահանման այս տարի Միացյալ Նահանգներից ներմուծումը Հայաստան մի փոքր ավելացել է։ Խոսքը 7 ամիսների տվ­յալներով 4 տոկոս աճի մասին է, որը տեղի է ունեցել գերազանցապես մեկ գործոնի՝ տրանսպորտային միջոց­ների ակտիվ ներկրումների հաշվին։ Ինչպես հայտնի է, վերջին շրջանում մեծ քանակությամբ ավտոմեքենա­ներ են ներկրվում Հայաստան, այդ թվում Միացյալ Նահանգներից, քա­նի դեռ չի ավարտվել երրորդ երկրներից տրանսպորտային միջոց­ների ներմուծման ժամանակ տրված մաքսային արտոնյալ ժամկետը։ Թեև նույնիսկ դա չի կարողացել կանխել հայ-ամերիկյան առևտրի անկումը։ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է։ Տարեսկզբի առաջին 7 ամիսներին այն կազմել է ընդամենը 140 մլն դո­լար, ինչը գրեթե 1 միլիոնով պակաս է նախորդ տարվանից։ Ու որքան էլ մտահոգիչ է, անկումն արտահայտ­վել է բացառապես արտահանման ծավալների նվագման տեսքով։ Այնպես չէ, որ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները փայլուն են այլ ոլորտներում։ Մինչ իշխանափոխությունից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարա­րում էր, որ դրսում մարդիկ հերթ են կանգնած Հայաստանում ներդրում­ներ անելու համար, տնտեսության մեջ ֆինանսական հոսքերը Միաց­յալ Նահանգներից նվազել են։ Ու դա այն դեպքում, երբ դրանք առանց այդ էլ մեծ չէին։ Ուղղակի ներդրումների մաքուր մուտքերն ըն­դամենը 150-152 մլն դոլարի սահ­մաններում են։ Իսկ այս տարվա առաջին կեսին դրանք նույնիսկ կրճատվել են. ուղ­ղակի ներդրումների զուտ հոսքերը պակասել են գրեթե 2,5 մլն դոլարով։ Այսինքն՝ ամերիկյան ներդրումային կապիտալն ավելի շատ դուրս է եկել Հայաստանից, քան մտել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր