Օդում և ցամաքում պատրաստ ենք պաշտպանության և հակահարվածի: Դուխո՛վ. ՀՀ վարչապետ
Այսօրվա տոնական թռիչքը նվիրված էր Հայաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի օրվան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Օդում և ցամաքում պատրաստ ենք պաշտպանության և հակահարվածի։ Դուխո'վ»,– գրել է վարչապետը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ ավիացիայի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով այսօր ՀՀ տարածքում թռիչքներ են իրականացրել ՀՀ զինված ուժերի փորձառու ռազմական օդաչուները։