Ծանրամարտի ԱԱ. Գոռ Մինասյանն աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թաիլանդում ավարտին մոտեցող ծանրամարտի ԱԱ-ում գերծանր քաշային Գոռ Մինասյանը արծաթե մեդալ նվաճեց՝ երկամարտի 460 կգ արդյունքով:
Հրում վարժությունում Մինասյանը ևս փոքր արծաթե մեդալ նվաճեց՝ 248 կգ արդյունքով, հայտնում է[url=http://www.armsport.am/hy/news/2019/09/27/Gor-Ruben1/1020508] Armsport.am[/url]-ը:
Երկամարտի արդյունքում բրոնզե մեդալին արժանացավ Ռուբեն Ալեքսանյանը՝ 437 կգ արդյունքով:
Հիշեցնենք՝ Գոռ Մինասյանը պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ էր նվաճել՝ 212 կգ արդյունքով:
Իսկ Ալեքսանյանը պոկում վարժությունում ցավալիորեն ձախողեց առաջին երկու մոտեցումներն ու միայն երրորդ փորձից կարողացավ գլխավերևում պահել 192 կգ կշռող ծանրաձողը:
Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Վրաստանի ներկայացուցիչ, անգերազանցելի Լաշա Տալախաձեն՝ երկամարտի անհավանական 484 կգ արդյունքով: Նա աշխարհի 3 ռեկորդ սահմանեց: