211652_close_icon
views-count2147 դիտում article-date 15:54 27-09-2019

ԵՄ-ն աջակցում է Հայաստանում մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամի գործարկմանը

Եվրոպական միությունն (ԵՄ) ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մոտ 16 միլիոն եվրո են տրամադրել՝ հաջակցություն «Ամբեր կապիտալ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամի» մեկնարկին: Այս նոր մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամը ներգրավելու է ընդհանուր 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրություններում ներդրումներ կատարելու համար: Հիմնադրամը կկառավարի միջազգային ներդրումային ընկերություն, որը Հայաստանում ունի ներկայացուցչական գրասենյակ ու մասնագետների թիմ: Այն հետամուտ կլինի վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և լոգիստիկայի ոլորտներում դիվերսիֆիկացված ներդրումային պորտֆելի ստեղծմանը: Այս հիմնադրամի միջոցով ԵՄ-ն նպատակ ունի աջակցել Հայաստանի տնտեսական աճին և մրցունակության բարձրացմանը, ներգրավել օտարերկրյա ուղղակի ներդրումներ և օժանդակել նորարարությունների հետագա զարգացմանը՝ հիմնվելով հայերի տաղանդների վրա:

Նմանատիպ նյութեր