211652_close_icon
views-count6756 դիտում article-date 21:27 31-05-2017

Ղազախստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Աստանա-Երևան ուղիղ չվերթի գործարկմանը նվիրված ճեպազրույցին

Մայիսի 31-ին Աստանայի օդանավակայանի մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ճեպազրույց` նվիրված [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/31/1068565/]Աստանա-Երևան ուղիղ չվերթի [/url]գործարկմանը: Ճեպազրույցին մասնակցում էին Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը, «ՍԿԱՏ» ավիաընկերության խորհրդի նախագահ Վլադիմիր Դենիսովը, «Աստանայի միջազգային օդանավակայան» ընկերության վարչության նախագահ Պաոլո Ռիչիոտտին, ՂՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տալգատ Լաստաևը, ՂՀ ներդրումների և զարգացման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրեն Երլան Աբսատովը: Ճեպազրույցի մասնակիցները միակարծիք էին, որ երկու երկրների մայրաքաղաքների միջև հաստատվող ուղիղ չվերթը դրական ներգործություն կունենա երկկողմ հարաբերությունների վրա` հատկապես զբոսաշրջության, փոխայցելությունների, առևտրատնտեսական կապերի զարգացման առումով: Դեսպան Սահակյանն ընդգծեց, որ վերջին հինգ տարում ՀՀ դեսպանությունը գործուն քայլեր է ձեռնարկել չվերթի գաղափարը կյանքի կոչելու համար և հույս հայտնեց, որ չվերթը մշտական բնույթ կկրի: Շնորհավորելով ներկաներին ուղիղ չվերթի գործարկման առիթով` դեսպանը հրավիրեց ղազախստանցիներին այցելել Հայաստան և ծանոթանալ երկրի զբոսաշրջային հնարավորություններին:

Նմանատիպ նյութեր