973 դիտում
17:40 04-07-2024
Հայաստանի 4 մարզեր պատրաստվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման թվային հարթակի գործարկմանը
Հանրապետության 4 մարզերում քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային
համակարգի գործարկմանն ընդառաջ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղեկալներ Նունե Պետրոսյանը և
Ստեփան Խաչատրյանն այցելել են Կոտայքի մարզի Նաիրի համայնք։ Նրանք ծանոթացել են համայնքապետարանի
աշխատակիցների կողմից urban.e-gov.am հարթակի կիրառման հմտություններին, փորձարկել էլեկտրոնային
հայտի ներկայացման, քաղաքաշինական փաստաթղթերի մուտքագրման, համակարգում շրջանառման և նախագծման, շինարարության և այլ թույլտվությունների տրամադրման ամբողջական շղթան։
Oգոստոսի 1-ից նախատեսվում է Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում քաղաքաշինական
թույլտվությունների տրամադրման ողջ գործընթացն իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-
gov.am հարթակում։ Գործընթացը սահուն կազմակերպելու և համայնքապետարանների մասնագիտական
ստորաբաժանումների աշխատակիցներին նախապատրաստելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն նրանց համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ՝ զարգացնելու urban.e-gov.am համակարգով աշխատելու հմտությունները։
Կոմիտեի պաշտոնյաները տեղում գնահատել են դասընթացների արդյունքում համայնքապետարանի
մասնագետների կարողությունները, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, տրամադրել գործընթացի
վերաբերյալ օրենսդրական պարզաբանումներ։ Միաժամանակ վերհանվել են խնդիրները, ներկայացվել հարթակի
բարելավման վերաբերյալ առաջարկներ։ Այցին մասնակցել է նաև համակարգը ստեղծած ընկերության տնօրենը և
խոստացել սեղմ ժամկետում կատարել անհրաժեշտ կարգավորումները։
Համայնքի պատասխանատուները տեղեկացրել են, որ զուգահեռաբար քաղաքացիներին իրազեկում են
էլեկտրոնային գործընթացների առաջիկա մեկնարկի մասին և սկսում ներկայացվող հայտերի թվայնացում՝ հաջորդող
փուլերը բացառապես էլեկտրոնային հարթակում շարունակելու նպատակով։

Նմանատիպ նյութեր
1057 դիտում
23:11 30-08-2024
Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման թվային հարթակի գործարկումից հետո ստացվել են հարյուրավոր հայտեր
3100 դիտում
17:13 22-01-2018
Մշակվել են կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման ուղեցույցներ
1057 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը
Այս բաժնից
526 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
955 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
844 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը