2275 դիտում
15:41 27-09-2019
Հանրային ռադիոյում փոքրիկ հրաշք է տեղի ունեցել. արխիվը կթվայնացվի շվեյցարական տեխնիկայով
Հայաստանի հանրային ռադիոն և Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունը ստորագրեցին տեխնիկական համագործակցության ծրագրի ամփոփագիրը: Փաստաթուղթը ստորագրեցին Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը և Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Սթեֆանո Լազզարոտտոն:
«Մեզ մոտ փոքրիկ հրաշք է տեղի ունեցել: Հանրային ռադիոն ֆանտաստիկ արխիվ ունի, որտեղ պահպանում ենք 30-ական թվականներից գրեթե ամեն ինչ: Վերջին հինգ տարվա ընթացքում արխիվը նաև թվայնացվում է ու մաքրվում, լուծվում է ժամանակակից հնչողության հարցը»,- [url=https://armenpress.am/arm/news/989659.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ նշեց Գարեգին Խումարյանը՝ տեղեկացնելով, որ հիմա արդեն թվայնացման գործընթացն ավելի արագ է դառնալու:
Ծրագրի շրջանակում Շվեյցարիայից ժամանած մասնագետները կարգաբերել և վերանորոգել են Հանրային ռադիոյի կողմից օգտագործվող շվեյցարական աշխարհահռչակ «Շտուդեռ» մակնիշի ժապավենային նվագարկիչները: Դրանք կիրառվում են ռադիոյի ֆոնդային ձայնագրությունները թվայնացնելու համար:
«Շտուդեռ» տիպի նվագարկիչները լավագույնն են աշխարհում: Բայց քանի որ այլևս չեն արտադրվում, դրանց սպասարկումը չափազանց բարդ է: Իսկ Հանրային ռադիոն ունի այդպիսի 6 նվագարկիչ, որոնցից միայն 3-ն էր աշխատում: Շվեյցարացի մասնագետների ջանքերով հիմա 6-ն էլ կատարյալ վիճակում են:
Շվեյցարիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ ծրագրի իրականացումն անհնար էր պատկերացնել առանց Սյուզան Ռիբիցկի Վարգայի մեծ նվիրատվության՝ ի հիշատակ իր հոր՝ հայտնի ջութակահար, դիրիժոր Տիբոր Վարգայի:
«Ուրախ եմ համագործակցության համար: Ես երաժշտության սիրահար եմ, սա իմ սրտից է բխում»,- նշեց դեսպան Լազզարոտտոն՝ ընդգծելով, որ Շվեյցարիայի և ՀՀ կառավարությունները համագործակցության լավ հնարավորություններ ունեն տարբեր ոլորտներում: Եվ այս մեկը նա փոքրիկ առիթ է համարում մեկ այլ ոլորտում որևէ ներդրում ունենալու: Նա նաև ավելացրեց. «Մեկ այլ բան է կարճաժամկետ ծրագիրը, մեկ այլ բան է երկարաժամկետը: Եվ սա տարիների համար է»:
Նմանատիպ նյութեր
2311 դիտում
18:10 30-03-2017
Հանրային հեռուստաընկերության արխիվը կթվայնացվի. Տեսանյութ
1006 դիտում
14:40 19-09-2024
Հանրային ռադիոյում կողմնորոշվելու են նաև Բաքվի և Անկարայի ժամանակով. Ալիսա Գևորգյան
Այս բաժնից
631 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
559 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ