211652_close_icon
views-count55958 դիտում article-date 14:28 27-09-2019

Արարատի մարզում 06-ը բախվել է ձիով լծված սայլին․ սայլի բեկորներն էլ վնասել են Mercedes-ը, կան վիրավորներ․ ձին սատկել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 23-ին Արարատի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Ժամը 19։30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 45-ամյա Կարեն Շ․-ն Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48 կմ հատվածում, Արարատ գյուղի վարչական տարածքում իր վարած VAZ 2106 մակնիշի 35 NU 448 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արարատ գյուղի բնակիչ 66-ամյա Աշոտ Դ․-ի վարած ձիով լծված սայլին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով պոկված բեկորները շպրտվել և դիպել են հանդիպակած ուղեմասով ընթացող Սյունիքի մարզի բնակիչ 26-ամյա Ալիկ Հ․-ի վարած Mercedes մակնիշի 34 QC 881 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով Աշոտ Դ․-ն, Կարեն Շ․-ն, վերջինիս ուղևորներ՝ 39-ամյա Երջանիկ Ս․-ն, 18-ամյա Նաիրա Շ․-ն և 10-ամյա Միլենա Շ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։ Հարվածի արդյունքում էլ ձին սատկել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր