211652_close_icon
views-count1690 դիտում article-date 20:32 26-09-2019

«Կոմիտաս-150» արծաթե հուշադրամը թողարկվել է 500 հատ տպաքանակով

ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 26-ին շրջանառության մեջ է դրել «Կոմիտաս-150» արծաթե հուշադրամը: Հուշադրամի դիմերեսին Կոմիտաս Վարդապետի գծանկարներն են, հատվածներ «Ազգային օրհներգ» առաջին տպագիր երգից (1891թ.)` հայկական և եվրոպական նոտագրությամբ: Դարձերեսին Կոմիտաս Վարդապետի դիմապատկերն է, Գևորգյան հոգևոր ճեմարանի շենքի (ճարտարապետ` Հ. Աբգարյան) ուրվագիծը, կռունկի, հայկական և եվրոպական նոտաների ոճավորված պատկերներ: «Կոմիտաս-150» արծաթե հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, հատվել է 500 հատ տպաքանակով և 925 հարգի արծաթից, քաշը 33,6 գրամ է, տրամագիծը՝ 40,0 մմ, որակը՝ պրուֆ, դրամաշուրթը՝ ատամնավոր։ Հուշադրամի Էսքիզների հեղինակներն են Վարդան Վարդանյանը (դիմերես) և Էդուարդ Կուրղինյան (դարձերես): Այն հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Նմանատիպ նյութեր