211652_close_icon
views-count1887 դիտում article-date 18:40 01-07-2014

Կենտրոնական բանկը թողարկել է «2014 ԹՎԱԿԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» նոր արծաթե հուշադրամը

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» և թողարկման տարեթիվը` «2014»: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի դարձերեսին 2014 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության 32 մասնակից երկրների անվանումներն ու դրոշներն են, կենտրոնում «2014 FIFA WORLD CUPTM» մակագրությունն է: Տեխնիկական չափանիշները. Անվանական արժեքը՝ 100 դրամ Մետաղը և հարգը՝ արծաթ 9250 Քաշը՝ 20,0 գ Տրամագիծը՝ 38,60 մմ Որակը՝ պրուֆ Դրամաշուրթը՝ ատամնավոր Տպաքանակը՝ մինչև 5000 հատ Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Geiger Edelmetalle» դրամահատարանում:

Նմանատիպ նյութեր