Կենտրոնական բանկը թողարկել է «ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՋԸ» նոր արծաթե հուշադրամը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջին նվիրված արծաթե հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Սուրբ Գրիգոր Լուսավորիչի պատկերը (անհայտ հայ նկարիչ, 18-րդ դար) և նրա մասունքներով Աջը: Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը: Ներքևի եզրագծով հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2014, ՌՆԿԳ» և նախշ: Ձախ եզրագծերով ուղղահայաց մակագրված են «ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՋԸ» և «THE RIGHT HAND OF SAINT GREGORY THE ILLUMINATOR»:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը` 1000 դրամ
Մետաղը և հարգը` արծաթ 9250
Քաշը` 25,0 գ
Չափը` 27,0x47,0 մմ
Որակը` պրուֆ
Դրամաշուրթը` ատամնավոր
Տպաքանակը` մինչև 2500 հատ
Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:
ՀՀ Կենտրոնական բանկ