Ծանրամարտի ԱԱ. Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում սահմանեց աշխարհի ռեկորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թաիլանդական Պատտայա քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանն այսօր ներկայացնում է 109 կգ քաշային աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:
Մեր մարզիկն առաջին մոտեցմամբ նախնական պատվիրել էր 190 կգ, ինչը ամենաբարձր պատվերն էր: Չինացի Յանգ Ժեն պատվիրել էր 187 կգ:
Ի վերջո, պոկում վարժությունում Սիմոնը առաջին մոտեցմամբ գլխավերևում պահեց 190 կգ-անոց ծանրաձողը:
Երկորդ մոտեցմամբ մեր մարզիկը բարձրացրեց 195 կգ-ը: Երրորդ մոտեցմանը մեր մարզիկը գլխավերևում պահեց 199 կգ մարզաձողը և սահմանեց աշխարհի ռեկորդ, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/09/26/simon122/1020173]Armsport.am[/url]-ը: