Ծանրամարտի ԱԱ. Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում արծաթ նվաճեց (տեսանյութ)
Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում արծաթե մեդալ նվաճեց:
Հայ ծանրորդը գլխավերևում պահեց 197 կգ, որով կարող էր աշխարհի ռեկորդ սահմանել, սակայն մրցավարները չհաշվեցին Մարտիրոսյանի այդ մոտեցումն ու Սիմոնը 195 կգ արդյունքով փոքր արծաթ նվաճեց:
Այս քաշային կարգում փոքր ոսկին նվաճեց Չինաստանի ներկայացուցիչ Յանգ Չին` 196 կգ արդյունքով կրկնելով աշխարհի ռեկորդը, հայտնում է Armsport.am-ը: