211652_close_icon
views-count2823 դիտում article-date 14:34 25-09-2019

Չինաստանում կառուցել են աշխարհում ամենաերկար ծովային երկաթուղային-ավտոմոբիլային կամուրջը

Չինաստանն ավարտել Է ծովային նեղուցի վրայով աշխարհում ամենաերկար կամրջի հիմնական կառուցվածքի շինարարությունը, որը նախատեսված Է ինչպես ավտոմոբիլային, այնպես Էլ երկաթուղային տրանսպորտի համար: Ինչպես հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, սեպտեմբերի 25-ի առավոտյան շինարարները տեղադրել են այդ խոշորածավալ կառույցի 473 տոննա քաշով վերջին հեծանը: Տեղեկացնում են չինական լրատվամիջոցները։ Խոսքը վերաբերում Է այն կամրջին, որը Ֆունչժոու քաղաքը (Ֆունցզյանի արեւելյան նահանգ) կմիացնի Պինտանի գավառի հետ: Երկհարկ կառուցվածքի ընդհանուր երկարությունը կկազմի 16,3 կիլոմետր: Վերին մակարդակում կլինի վեցգոտի ճանապարհ ավտոտրանսպորտի համար՝ նախատեսված դրանով ժամում մինչեւ 100 կիլոմետր արագությամբ երթեւեկության համար: Ստորին մակարդակը նախագծված Է երկաթուղային տրանսպորտի համար: Այդ կամրջի կառուցումն սկսվել Է 2013 թվականի նոյեմբերին, իսկ ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում Է 10,9 միլիարդ յուանի (շուրջ 1,5 միլիարդ դոլարի) չափով: Կամուրջը նախատեսված Է շահագործման հանձնել 2020 թվականի առաջին կեսին:

Նմանատիպ նյութեր