211652_close_icon

Չինաստանում բացվել է աշխարհի ամենաերկար ապակյա կամուրջը

views-count4698 դիտում article-date 17:53 20-08-2016
Չինաստանի Խունան նահանգի Չժանցզյացզե ազգային պարկում տեղի է ունեցել աշխարհի ամենաերկար ապակե կամրջի բացման հանդիսավոր արարողությունը, հաղորդում է Xinhua գործակալությունը։ Կամրջի երկարությունը 430 մետր է, լայնությունը՝ 6, գտնվում է գետնից 300 մետր բարձրության վրա։ Այն կառուցվել է տասնյակ գերամուր ապակիներից։ Նրա վրա միաժամանակ կարող է կանգնել մինչև 800 մարդ։

Նմանատիպ նյութեր