Հանրային տրամադրությունները պարզելու ամենալավ միջոցը հանրաքվեն է․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը եւ Վահե Ղալումյանը առաջարկում են փոփոխություն կատարել «Հանրաքվեի մասին» օրենքում:
Նրանք առաջարկում են, որ Հայաստանի վարչատարածքային փոփոխությունները եւս ընդունվեն հանրաքվեի միջոցով: Սա արվում է համայնքների խոշորացման հարցում հանրության տեսակետը լսելի դարձնելու նպատակով:
Գաղտնիք չէ, որ Հայաստանի համայնքների բնակիչների մի մասը դեմ է համայնքների խոշորացմանը, և ամենալավ միջոցը պարզելու, թե ինչպիսին են հանրային տրամադրությունները այս հարցում՝ հանրաքվեն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]