Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Լենինգրադյան փողոցում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, սեպտեմբերի 23-ին, ժամը 15.30-ին, Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցից բերման են ենթարկել 56-ամյա Ռուդիկ Բ.-ին, որը սեպտեմբերի 23-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի ( խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]