211652_close_icon

Հակառակորդը Արցախի սահմանին մոտեցել է նույն տակտիկական միջոցներով, ինչպես Ապրիլյանի ժամանակ․ «Ժողովուրդ»

views-count26140 դիտում article-date 10:14 24-09-2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնական տեղեկության համաձայն` սեպտեմբերի 22-ին արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել և չեզոք գոտում թողնելով մեկ դիակ` հետ շպրտվել իր ելման դիրքերը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դիվերսիոն հարձակման փորձը բավականին ուշագրավ պայմաններում է եղել: Մեզ հասած լուրերով` Արցախի ՊԲ-ում արձանագրել են, որ հակառակորդը Արցախի սահմանին մոտեցել է ճիշտ այնպիսի տակտիկական միջոցներով, ինչպես արեց 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ` ջոկատով, բավականին հանգիստ ու տեսանելի՝ դիվերսիոն խմբին ոչ հատուկ անթաքույց քայլերով: Մեզ հասած տեղեկություններով` հակառակորդի ջոկատայինների թիվը տասնյակից ավելի է եղել: Եվ այս իրավիճակը բավականին հարցականներ է առաջ բերել. արդյոք հակառակորդը, այսպես մոտենալով սահմանին, չի՞ գիտակցել, որ տեսախցիկներն իրենց տեղաշարժն արձանագրում են, թե՞ ադրբեջանցիները կարծել են` սահմանը պահող մեր զինվորը հույսը տեսախցիկների վրա է դնում և քնում: Ինչևէ, ուրախալի փաստ է, որ Արցախի ՊԲ-ն մշտարթուն է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր