211652_close_icon
views-count6458 դիտում article-date 00:09 24-09-2019

Վայոց Ձորի մարզպետը արդեն պետք է հրաժարականի դիմում ներկայացրած լիներ. Տիգրան Հակոբյան

Վայոց Ձորի մարզպետը արդեն պետք է հրաժարականի դիմում ներկայացրած լիներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև. «Վայոց Ձորի մարզպետը արդեն պետք է հրաժարականի դիմում ներկայացրած լիներ: Անկախ նրանից, մասնակցել է այդ ծեծին, թե տանը թեյ է խմել այդ պահին: Անկախ նրանից, գինովցած փոխգնդապետն է հրահրել այդ ծեծ ու ջարդը, թե մարզպետի օգնականը: Անկախ նրանից, հանրային դժգոհության ալիք բարձրացել է, թե այդ ծեծի մասին տեղյակ են միայն Վայքի բնակիչները: Սա քաղաքակիրթ երկրների բյուրոկրատիայի չգրված օրենքներից է՛ պատասխանատվություն կրել քո ենթակաների արարքների համար: Բայց, կարծես, մարզպետը հարկ չի համարել նույնիսկ ներողություն խնդրել մարզի բնակիչներից և տուժածի ընտանիքից: Այսօր պաշտոնյայի կամավոր հրաժարականի այդ ինստիտուտը պետք է աշխատի»: Հիշեցնենք, որ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքում, սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դատախազական հսկողության ներքո ընթանում է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն՝ դեպքի բոլոր հանգամաքնները պարզելու, մասնակից յուրաքանչյուր անձի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ: Կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկին միջադեպի ընթացքում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով այսօր ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականի պաշտոնն զբաղեցնող Հ․ Գ-ն: Ողջ ծավալով ստուգվում է նաև միջադեպին Վայոց Ձորի մարզպետի հնարավոր մասնակցությունը:

Նմանատիպ նյութեր