211652_close_icon
views-count1863 դիտում article-date 21:48 23-09-2019

Հրկիզել է վարձակալած տունը և դիմել փախուստի. ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին

Սեպտեմբերի 22-ին, ժամը 15.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հասմիկի փողոցում հրդեհ է: Մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վարձակալական հիմունքներով Հասմիկի փողոցի տներից մեկում բնակվող 32-ամյա տղամարդը նույն օրը, ժամը 15.10-ի սահմաններում, դիտավորությամբ հրկիզել է տունն ու դիմել փախուստի: Ժամը 16.10-ին Լենինգրադյան փողոցից տղամարդուն ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: Նրա մոտ հայտնաբերվել է 2 խոհանոցային դանակ: Խոստովանական բացատրությունից հետո տղամարդը տեղափոխվել է համապատասխան բուժհաստատություն: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր