211652_close_icon
views-count10444 դիտում article-date 17:31 23-09-2019

Հայ առաքելական եկեղեցին «ծնկի բերել» փորձողների ծնկներն են ջարդվելու. Միքայել Մինասյանի արձագանքը՝ եկեղեցականներին ծնկի բերելու Փաշինյանի հայտարարությանը

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որով նա սպառնացել էր ծնկի բերել առաքելական եկեղեցու այն հոգևորականներին, ովքեր կկարծեն, թե կառավարությունը թույլ է։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ինչո՞ւ է նա այդքան ատում ամեն ինչ ու բոլորին: Ատում է ու քանդում: Ատում է նրանց, ում սիրում, մեծարում ու հարգում են, ատում է հաջողակներին ու իրենից անկախներին: Ատում է անցյալի հերոսներին և նույնիսկ նրանց, ում հերոսացրել է հենց ինքը: Ատում է իր անցյալն ու մեր ապագան: Եվ ակնհայտ է, որ այդ ատելության կենտրոնում հենց ինքն է: Նա ատում է ինքն իրեն: Ի՞նչ է պատահել նրա հետ իր հեռավոր մանկության տարիներին, որ խոստումնալից երիտասարդը դարձավ «Ատելության առաքյալ»: Երեկ ԱՄՆ-ում իր հնչեցրած խոսքում նա սպառնաց, որ «ծնկի է բերելու» Հայ առաքելական եկեղեցին: «Ատելության առաքյալը» խոստովանեց այն, ինչի մասին գրում էր միշտ, խոսում էր միշտ անուղղակի և ինչը հստակ անում է արդեն երկու տարի: Հայ առաքելական եկեղեցին ամեն գնով ցանկացել են «ծնկի բերել» պարսիկ, բյուզանդացի ու արաբ նվաճողները ու չեն կարողացել։ Չի հաջողվել նաև սելջուկ-մոնղոլներին: Չի հաջողվել թյուրք-օղուզներին և մնացած արնախում թշնամիներին։ Մեր հայրենիքի բոլոր զավթողներն են փորձել, բայց չի հաջողվել ու չի հաջողվելու: Թույլ չենք տա: Հայ առաքելական եկեղեցին «ծնկի բերել» փորձողների ծնկներն են ջարդվելու: Նա չար է և լի ատելությամբ. դա է նրա էությունը: Աղմկոտ խոսքի և «վեհ գաղափարների» տակ, պարզվեց, թանքված է ամենապարզունակ նախանձն ու չկայացած անձը: Նա միշտ է եղել այդպիսին: Ու մարդիկ զգում էին, թե ում հետևից են գնում, որովհետև տարիներ ի վեր մեր մեջ սերմանած մաղձն ու ատելությունը նա կարողացավ լավագույնս արտահայտել` հստակ սահմանելով ատելության ու վրեժի թիրախներն ու տանելով այդ ուղով: Նա մեր վախերի ու ատելության ծնունդն է և այդ ամենը սնուցողը: Նա հայտնվեց հանընդհանուր մաղձի ու զզվանքի գագաթնակետին ու դարձավ «Ատելության առաքյալ»: Նա հիվանդ է, առողջ չենք նաև մենք. նա «քաղցկեղի» այն օջախն է, որը երկար տարիներ ներսից խժռում էր մեր առողջ բջիջները, իսկ հիմա արդեն հասունացել ու մեծացել է այնքան, որ պիտի վերջապես կա´մ հեռացնենք, որ բուժվենք, կա´մ քայքայվենք ու վերջնական կործանվենք: «Ատելության առաքյալը» քաղցկեղածին ուռուցքի պես տարածում է իր մետաստազներն ու այդ ամենի մեջ բոլորս ենք: Պացիենտի դիագնոզը հստակ է: «Ուռուցքը» պետք է հեռացվի»: [img]https://st0.shamshyan.com/editor/0067350001569245427519390.jpg[/img] Հավելենք, որ գրառմանը կից Միքայել Մինասյանը հրապարակել է Ռաֆայելի «Միքայել հրեշտակապետը հաղթում է դևին /St. Michael Vanquishing Satan» կտավը, որը ցուցադրված է Լուվրում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր